Իրանը խոստովանեց․ ե՞րբ և ո՞ւմ է զենք մատակարարել


13:16 , 5 նոյեմբեր, 2022

Hraparak.am-ը գրում է․

«Մենք անօդաչու թռչող սարքեր ենք մատակարարել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմից մի քանի ամիս առաջ»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահեանը, հաղորդում է IRNA-ն։

«Ուկրաինայի պատերազմից մի քանի ամիս առաջ մենք փոքր խմբաքանակով ԱԹՍ-ներ ենք փոխանցել Ռուսաստանին: Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի արտգործնախարարի հետ, որ նրանք մեզ տրամադրեն այն փաստաթղթերը, որոնք վկայում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին»,-ասել է պաշտոնյան: 

Նրա խոսքով, Իրանի պաշտպանական և քաղաքական պատվիրակություններն այդ հարցով երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել եվրոպական երկրներից մեկում։

«Ցավոք, ուկրաինական պատվիրակությունը չմասնակցեց այդ հանդիպմանը»,- հավելել է Աբդոլլահեանը։