Միջադեպ՝ Փակ շուկայի մոտ. կան բերման ենթարկվածներ


14:04 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ Փակ շուկայի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Մի տղամարդ դուրս գալով Փակ շուկայի հարակից տարածքում հավաքված Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների» միջից՝ սկսեց վազել և փախչել ոստիկաններից: Նա վազեց, սակայն հասնելով Փակ շուկա՝ ընկավ, և ոստիկանները կարողացան նրան բռնել: Նրանց հետ էր նաև նրան սատարող մի տղա, ով վեճի էր բռնվել ոստիկանների հետ: 

Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տղամարդկանց էլ, նաև՝ Վարդգես Գասպարիին: 

Ոստիկանական մեքենայից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գասպարին ասաց՝ ինքը ոստիկաններին ցույց է տվել գողություն անող այդ տղամարդուն, սակայն ոստիկանները անգործության են մատնված: 

Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանք բերման են ենթարկում այդ երկու տղամարդկանց, ում մատնանշել է Վարդգես Գասպարին, իսկ Գասպարին գնում է որպես վկա: Ոստիկանական մեքենան երեք տղամարդկանց տարավ ոստիկանություն: