Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածից 2-ը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են Երևան․ ԱՆ


22:39 , 3 նոյեմբեր, 2022

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին  գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։

Հայտնում են առողջապահության նախարարությունից։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ այսօր բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: