14:28 , 2 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
«Իտառ-Տասս» գործակալությունը հայտնում է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների մեքենան հարձակման է ենթարկվել: Տուժածներ չկան, սակայն մեքենաները վնասվել են: Դիվանագետներն առավոտյան Մոսուլ քաղաքից ուղևորվում էին Էրբիլ քաղաք: Անծանոթ մարդիկ պայթուցիկ սարք էին տեղադրել այն փողոցում, որով պետք է գնային դիվանագետները:
Մոսուլի անվտանգության աշխատակիցներն այժմ փորձում են պարզել ահաբեկչության կազմակերպիչների ինքնությունները: