Նիկոլը մերժո՞ւմ է Իրանին
15:24 , 3 նոյեմբեր, 2022
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների թեմայով, Թեհրանից Երևանին հղված մեսիջնմերի վերաբերյալ՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե իբր Հայաստանն այնպիսի արտաքին քաղաքակնություն է վարում, որ հաջողվում է խուսափել աշխարհաքաղաքական բևեռների կամ ուժային կենտրոնների բախման թատերաբեմ դառնալուց: Ըստ սույն ՔՊ-ականի՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի միջև Երևանն այպիսի դիվանագիտական գիծ է տանում, որ հաջողվում է նույնիսկ շահերի համադրում, այլ ոչ թե հակադրում ապահովել: Ընդ որում՝ որպես ասվածի ապացույց ՔՊ-ական Արթուրը մատնանշել է Սոչիի եռակողմ հանդիպումը, որին հաջորդած հայտարարության դրույթները, ըստ նրա, իբր բխում են պրահայան հանդիպման տրամաբանությունից:
Հովհաննիսյան Արթուրն ակնհայտորեն խեղաթյուրել է մեր շուրջ ձևավորված գեոպոլիտիկ պատկերը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե Նիկոլի «կոմպլեմենտարիզմը» իբր սպասարկում է ոչ թե օտարների, այլ Հայաստանի ազգային շահերը: Իսկ թե ինչ է ասել «Նիկոլի կոմպլեմենտարիզմ», պարզ է. Նիկոլը հերթով բավարարում է օտարներին նրանց իսկ նախընտրած ստիլով՝ հաճախ տալով խոստումներ, որոնց տակից դուրս գալ չի կարող: Սրա հետևանքով այսօր Հայաստանը դարձել է գեոպոլիտիկ բախման թատերաբեմ, որտեղ ներկա են բոլորը՝բացի Հայաստանից:
Ինչ վերաբերում է Սոչիի հայտարարությանն ու Պրահայում կայացած հանդիպումներին, ապա առնվազը պետք է ոչ ադեկվատ մեկը լինել՝ չտեսնելու, որ Սոչիում կայացածի իմաստը Պրահայում տեղի ունեցածի «ջրումն էր». Պրահայում ռուսներին թողել էին պրոցեսից դուրս, Սոչիում ռուսները էլի մտան պրոցեսի մեջ: Եթե երկու հսկաների միջև տեղի է ունենում գլոբալ շահերի բախում, ապա Նիկոլն այդ ո՞վ դարձավ, որ կարողանա կոնկրետ Հայաստանում դրանք ներդաշնակցենել: Եթե ներդաշնակվեին այդ շահերը, Մինսկի խումբը կգործեր այսօր, Նիկոլն էլ որբի գլուխ չէր դառնա…
Մյուս կողմից՝ ՔՊ-ականի խոսքում նկատվում է որոշակի արձագանք՝ Իրանից ուղղված ուղերձին՝ թեկուզ ոչ ուղղակի կերպով. նրա խոսքի տրամաբանությունից բխում է, որ Նիկոլը չի պատրաստվում հետևություններ անել Ռաիսիի ակնարկներից, և այսուհետ ևս Հայաստանում ներկա են լինելու ոչ միայն երրրորդ, այլև չորրոդ, հինգերորդ, վեցերորղ և այլ ուժեր, բոլորը՝ բացի Հայաստանից, իսկ թե դրա արդյունքում ինչ կլինի հետո, ՔՊ-ի համար ընդհանրապես միևնույնն է: