Ռումբի մասին լուրերը խուճապ են առաջացրել Ստամբուլի օդանավակայանում


14:22 , 2 սեպտեմբեր, 2013

Ռումբի մասին լուրերը խուճապ են առաջացրել Ստամբուլի օդանավակայանումPanarmenian.net-ը գրում է.

Ռումբի մասին կեղծ հայտարարությունը Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում խաւճապ է առաջացրել, գրում է «Սաբահ» թերթը: Ինչպես հայտնում է պարբերականը, երկուշաբթի առավոտյան Բելգիայի քաղաքացին հայտարարել է, որ օդանավակայանում կայանած իր ավտոմեքենան ականապատված է:

Ըստ թերթի, ազգությամբ թուրք Բելգիայի քաղաքացին իր մեքենայով 10 կայանած ավտոմեքենայի է հարվածել, հետո՝ հայտարարել, թե իր մեքենայում պայթուցիկ նյութեր կան:

Պատահարի վայր է ժամանել ոստիկանության կարգախումբը, որը պարզել է, որ Բելգիայի քաղաքացու մեքենան ականապատված չէ: Փաստով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում: