14:35 , 2 սեպտեմբեր, 20131in.am-ը գորում է.
Էրոտիկ ֆիլմերի ռեժիսոր Տինտո Բրասսը հայտարարել է, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին՝ հաղորդել է The Local-ը:
«Ես ցանկանում եմ ֆիլմ նկարահանել Բեռլուսկոնիի մասին: Ես մտածում եմ «Շնորհակալություն, հայրիկ» անվան մասին »,- ասել է ռեժիսորը:
Նաև «Բոլոր լեդիներն անում են դա» և «Կալիգուլա» ֆիլմերի 80-ամյա ռեժիսորը դժգոհել է ժամանակակից էրոտիկ ֆիլմերի վատ որակից, որոնք տարածվում են համացանցում:
Բեռլուսկոնին այս տարվա ամռանն ընդմիշտ հեռացվել էր պետական պաշտոններից՝ կապված անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու վերաբերյալ դատական գործընթացի հետ: Դատարանն ապացուցել է, որ նա օգտվել է այն ժամանակ 16-ամյա Ռուբիի ծառայություններից: