Հաջողվել է ինտերնետով իրար միացնել ու կառավարել երկու մարդկային ուղեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


14:16 , 2 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները մշակել են առաջին ոչ ինվազիվ համակարգը, որը թույլ է տալիս մի մարդու ղեկավարել մեկ այլ մարդու շարժումները՝ փոխանցելով ազդանշանները Ինտերնետի միջոցով:

Popmech.ru-ի փոխանցմամբ՝ Ռաջեշ Ռաոյի էլեկտրական ակտիվության ձայնագրությունը փոխանցվել է ուսանողական ավանի մյուս ծայր, որտեղ նրա գործընկեր Անդրեա Ստոկոյի ձեռքը սեղմել է կոճակը՝ ենթարկվելով իր ուղեղի համապատասխան հատվածի մագնիսական խթանմանը: Մինչ այդ այլ հետազոտական խմբերի հաջողվել էր հասնել տելեպատիկ կապի երկու առնետների միջև, ինչպես նաև մարդու կողմից առնետի մարմնի ղեկավարմանը: Սակայն երկու մարդկանց միջև «միջուղեղային ինտերֆեյս», որը վիրահատական միջամտության կարիք չունի, ստեղծվել է առաջին անգամ:

«Ինտերնետը համակարգիչների միջև կապի միջոց էր, իսկ այժմ նրա միջոցով կարելի է միավորել մարդկային ուղեղները: Մենք ցանկանում ենք սովորել ուղիղ կերպ փոխանցել գիտելիքները մեկ գլուխից՝ մյուսին»,- ասել է Ստոկոն:

Ռաոն, ով ուսումնաիսրում է նեյրոհամակարգչային ինտերֆեյսների խնդիրն արդեն ավելի քան 10 տարի, հագել է էլեկտրոդներով գլխարկ, որը թույլ է տալիս ձայնագրել էլեկտրոէնցեֆալոգրաման: Միևնույն ժամանակ այլ լաբորատորիայում նրա գործընկեր, հոգեբանության պրոֆեսոր Ստոկոն հագել է լողի համար գլխարկի տարօրինակ տարբերակ, որի վրա միացված էր տրանսկանիալ մագնիսական խթաման սարք:

Կապը լաբորատորիաների միջև իրականացվել է Skype-ի միջոցով, սակայն գիտափորձի մասնակիցներից ոչ ոք չէր կարող տեսնել էկրանը: Բացի այդ՝ Ստոկոն հագել է ձայնամեկուսացնող ականջակալներ:

Ռաոն, նայելով համակարգչի մանիտորին, որին միացված էր նրա էնեկտրոէնցեֆալոգրաֆը, պատկերացել է, որ շարժում է ձեռքը՝ որպեսզի սեղմի կոճակն ու կրակի վիրտուալ աշխարհում գտնվող հրանոթից: Գրեթե ակնթարթորեն Ստոկոն շարժել է աջ ձեքի ցուցամատը ու սեղմել կոճակը:

«Միաժամանակ հետաքրքիր էր ու սարսափելի՝ տեսել, թե ինչպես է Ստոկոն վերարտադրում իմ երևակայական շարժումները: Ներկայումս սա մեկ ուղեղից մյուսին տեղեկատվության փոխանցման միակողմանի տարբերակն էր: Հաջորդ քայլը կլինի երկխոսության հաստատըումը»,- ասել է Ռաոն:

Գիտականները զգուշացնում են՝ պետք չէ գերագնահատել այս տեխնոլոգիայի հնարավորությունները: Իհարկե որ ոք նման կերպ չի կարողանա ղեկավարել մարդու պահվածքը նրա կամքին հակառակ: Իսկ մարդկանց, ովքեր չեն կարող շարժվել, այն կօգի, եթե չվերականգնել առողջությունը, ապա գոնե ինչ որ ցանկություններ արտահայտել, օրինակ՝ խնդրել սնունդ կամ ջուր տալ: