Ողբերգական վթար Ռուսաստանում. տաքսին մխրճվել է ավտոբուսի մեջ


18:24 , 2 նոյեմբեր, 2022

Mediahub.am-ը գրում է․

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մոսկվայում: 1905 թվականի փողոցում բեռնատարը մեծ արագությամբ եկել և հարվածել է տաքսուն` այն մխրճելով ավտոբուսի մեջ:  Տաքսու վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ տաքսու վարորդը կանգնել է ուղևորին վերցնելու համար: Ուղևորը նստել է և հենց այդ պահին հետևել է բեռնատարի հարվածը: Բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է վթարի կադրերը: