«Պուպուլիկի» գաղտնիքը


17:37 , 2 նոյեմբեր, 2022

«Պուպուլիկի» գաղտնիքը

Լրագրողների հետ ճեպազրույցում «Պուպուլիկ» մականվամբ հայտնի Պետրոսյան Ռոմանոսը լրագրողների հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը, պատասխանել է. «Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։

Թե որքանով է օբյեկտիվ մանկական առնանդամի հետ ասոցացվող սույն ՔՊ-ականի հայտարարությունը, իհարկե, չափազանց դժվար է ասել: Իրականությունն այն է, որ կարճ ժամանակահատվածում թրփոշացած Ալենի եղբայրն այսօր արդեն դարձել է հայ օլիգարխների նոր սերնդի մի այնպիսի ներկայացուցիչ, որն իր կենսագրութամբ հիմնովին հերքում է հեղափոխական բոլոր լոզունգների իսկությունը: Չլիներ Ալենը, ո՞ւր էր լինելու նրա եղբայրը, որն ասֆալտի գործը հասցրեց գրպանել ու դրանից գերշահույթներ ստանալ հատկապես այն բանից հետո, երբ կարյերային առաջընթաց ապրեց Պապիկյան Սուրիկը:

Մեծ է հավանականությունը, որ Նիկոլի «Պուպուլիկի» հավաստիացումները շատ հեռու են իրականությունից. դժվար թե վերադասին կերակրող Ալենի եղբորը թալանի մեջ բռնացնելը կարող է բխել «պետության» շահերից, քանի որ այդ դեպքում հարց է ծագելու, թե ո՞ւմ իմացությամբ կամ թողտվությամբ է ատկատներ արել Սիմոնյան Ալենի նույնքան Սիմոնյան եղբայրը, ինչն էլ իր հերթին կարող է ծնել արդեն քաղաքական բնույթի հարցեր՝ ևս մեկ անգամ պատռելով Նիկոլի կոռումպացված դեմքը՝ հազար ու մի դիմակի տակ թաքցված: