Հենրիկ Նավասարդյանի որդին բերման է ենթարկվել. Ֆոտոշարք


13:21 , 2 սեպտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո ուղևոր Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է:

Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին:

Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նա և ուղևորը ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ