Նոյեմբերի 3-ին Բրյուսելում կկայանա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը


12:20 , 2 նոյեմբեր, 2022

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստին: