13:14 , 2 սեպտեմբեր, 2013
Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմացից բերման է ենթարկվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հարություն Մկրտչյանը, որը մասնակցում էր ուսման վարձավճարների բարձրացման դեմ ուսանողական խաղաղ ակցիային: Ոստիկանությունը ցուցարարներից ապօրինաբար առգրավել է նաև բարձրախոսը: Այս պահին ուսանողները շարունակում են հավաքված մնալ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց՝ վճռականորեն մինչև իրենց պահանջների բավարարումը: