Բարակ իրանը փրկում է կանանց ձվարանների քաղցկեղից


12:46 , 2 սեպտեմբեր, 2013

Բարակ իրանը փրկում է կանանց ձվարանների քաղցկեղիցDoctors.am-ը գրում է.

Որովայնի ճարպաշերտերը խթանում են ձվարանների քաղցկեղի աճը, ասում են մասնագետները:  80% դեպքերում ուռուցքներն արդեն իսկ տարածվում են մինչ ճարպոնը և նոր հնարավոր է դառնում ախտորոշել հիվանդությունը: 

Ճարպոնը գտնվում է որովայնի վերին հատվածում` ստամոքսի կողքին: Այն օգնում է պահպանել օրգանները: Հաճախ ճարպոնի աճն ուղեկցվում է ուռուցքների առաջացմամբ: Նման եզրակացության են եկել Չիկագոյի համալսարանի մասնագետները մկների հետ անցկացված փորձարկման ընթացքում` Էրնստ Լենդյելի գլխավորությամբ:
 
Նրանք վերցրին ձվարանների քաղցկեղի բջիջներ և ներարկեցին դրանք առողջ մկներին: 20 րոպեի ընթացքում այդ բջիջները հասան ճարպոնին: Պարզվեց, որ սպիտակուցային ազդանշանները, որ արձակում է ճարպոնը, գրավում էին քաղցկեղի բջիջները: Եթե ազդանշանների հերթականությունը խախտվի, կհաջողվի ձգողությունը մոտ 50%-ով նվազեցնել:

Ավելին, ճարպոն հասնելով` քաղցկեղի բջիջները սկսում էին փոխվել` սնվելով ճարպային բջիջներից: Արդյունքում քաղցկեղը տարածվում էր: Մասնագետների կարծիքով` այս գործընթացքում առանցքային դերը պատկանում է սպիտակուցին, որը միացնում է FABP4 ճարպաթթուները: Բանն այն է, որ քաղցկեղի բջիջներն արտադրում էին մեծ քանակությամբ FABP4:

FABP4-ի աշխատանքի արգելափակման դեպքում սննդարար նյութերի տեղափոխումը ճարպային բջիջներից դեպի քաղցկեղային բջիջներ զգալիորեն նվազում էր: Կրճատվում էր նաև ուռուցքի աճը և նոր արյունատար անոթներ ձևավորելու հատկությունը: