12:50 , 2 սեպտեմբեր, 2013Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
Պուատիեի ճակատամարտը, 732թ.

Հնարավոր է` լսած չլինեք Պուատիեի ճակատամարտի մասին, սակայն այն կարևորագույններից մեկն է պատմության մեջ, և եթե ֆրանկներն այս ճակատամարտում հաղթանակ չտանեին, հնարավոր է` այսօր մենք բոլորս ամեն օր Ղուրան ընթերցելիս լինեինք: Պուատիե քաղաքի մոտ տեղի ունեցած այս ճակատամարտում միմյանց բախվեցին Շարլ Մարտելի հրամանատարությամբ 20.000 ֆրանկնեերի զորքն ու Աբդուլ Ռահման Ալ Ղաֆիքի հրամանատարությամբ 50.000 մուսուլմանների բանակը, որն ուզում էր տիրել ու իսլամացնել Եվրոպան: Չնայած զորքի անհամեմատ փոքր թվին` Մարտելին հաջողվում է իր հրամանատարությամբ դուրս մղել մուսուլմաններին հետ` Իսպանիա: Եթե Մարտելը տանուլ տար մարտը, իսլամը Եվրոպայի հիմնական կրոնը կլիներ, և միգուցե այսօր արդեն այն ամբողջ աշխարհում կլիներ հիմնական կրոնը: Թե ինչպիսի ազդեցություն կունենար այն արևմուտքի վրա, կարելի է միայն ենթադրել, սակայն համոզված կարող ենք ասել, որ աշխարհն այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է:
4. Վիեննայի ճակատամարտը, 1683թ.

Ինչպես նախորդ կետում Պուատիեի ճակատամարտի ժամանակաշրջանում, այս դեպքում էլ մուսուլմանները զավթողական նկրտումնեերով ցանկանում էին գրավել Եվրոպան ու իսլամացնել այն: Այս անգամ ծրագիրը ցանկանում էր իրականացնել Օսմանյան կայսրությունը: Եվ այսպես, 1683թ.-ի սեպտեմբերին Վիեննայի մոտ Կարա Մուստաֆա փաշայի 150,000-300,000-անոց զորքը բախվեց լեհ արքա Յան Կոբեսկիի հրամանատարությամբ լեհական, ավստրիական ու գերմանական միավորված 80,000-անոց բանակին: Ճակատամարտն ի վերջո ողբերգական ավարտ ունեցավ թուրքերի համար, և դրանով վերջ դրվեց իսլամական զավթողականությանը քրիստոնեական Եվրոպայում: Իսկ պարտված Մուստաֆա փաշան սպանվեց թուրքերի կողմից ինչպես ճակատամարտ տանուլ տալու, այնպես էլ անհաջող գահակալության պատճառով: Իրականում եթե Մուստաֆա փաշան չսպասեր մինչև սեպտեմբեր, այլ Վիեննայի վրա հարձակում կազմակերպեր, ապա այն կարող էր և ընկնել, իսկ սպասելով նա հնարավորություն տվեց լեհական զորքերին ու դաշնակիցներին համախմբվել և հարձակվել գահապաշարոողական թուրքերի զորքերի վրա ու ի վերջո հաղթանակ տանել:
3. Յորքթաուն, 1781թ.

Յորքթաունի ճակատամարտը թվերի առումով ակնառու չէր (8,000 ամերիկյան զորք, 8,000 ֆրանսիական աջակցող զորք` ընդդդեմ 9,000-անոց բրիտանական զորքի), սակայն երբ այն ավարտվեց, պարզվեց` դրա ազդեցությունն աշխարհի վրա բավականին մեծ էր ու կարևոր:
Այն ժամանակ անսասանելի գերտերություն հանդիսացող Բրիտանական կայսրությունը հեշտությամբ կարող էր պարտության մատնել Ջորջ Վաշինգտոնի գլխավորած գաղութականներին: Սակայն մինչև 1781թ.-ը Բրիտանիայի համար առաջին թշնամի Ֆրանսիայի աջակցությամբ ամերիկացիները կարողացան հասցնել սովորել, թե ինչպես է պետք պայքարել` դառնալով փոքր, սակայն կարող զինուժ: Արդյունքում Կորնուոլիսի հրամանատարությամբ բրիտանական զորքը ջախջախվում է. հայտնվելով մի կողմից ամերիկացիների, մյուս կողմից ֆրանսիացիների զորքերի միջև` նրանք չեն կարողանում նույնիսկ ետ նահանջել ու փախչել, ինչի արդյունքում մի քանի շաբաթ մարտնչելուց հետո ի վերջո հանձնվում են: Այս վճռորոշ ճակատամարտում պարտության մատնելով գերտերություն համարվող Բրիտանական կայսրությանը` ամերիկացիներին ի վերջո հաջողվեց անկախանալ ու ստեղծել, ձևավորել այն պետությունը, որն այսօր կոչվում է ԱՄՆ:
2. Սալամիսի ճակատամարտը, Ք.ա. 480

Միայն պատկերացրեք ծովային ճակատամարտ, որում ներգրավված են ավելի քան 1000 մարտական նավեր: Ծովային այս ճակատամարտում հույների փոքրաթիվ ռազմածովային ուժերը Թեմիստոկլեսի հրամանատարությամբ դուր են եկել Պարսկաստանի արքա Քսերքսեսի մեծաքանակ նավատորմի դեմ: Սակայն հույները խորամանկ ռազմավարությունն են մշակում ու պարսկական նավատորմը ներքաշում Սալամիսի նեղ նեղուցը, որտեղ էլ կարողանում են զրկել նրանց իրենց քանակական առավելությունից ու ջախջախել նրանց: Արդյունքում Քսերքսեսը ստիպված էր նահանջել Պարսկաստան ու հանգիստ թողնել Հունաստանն ու հույներին` պահպանելով արևմտյան քաղաքակրթության ռազմավարությունը: Շատ պատմաբանններ կարծում են, որ եթե Քսերքսեսին հաջողվեր հաղթանակ տանել ճակատամարտում, ապա այն կարող էր լինել հունական քաղաքակրթության վերջը:
1. Ադրիանապոլսի ճակատամարտը, 718թ.

Ինչպիսի նշանակություն ուներ Պուատիեի ճակատամարտը Արևմտյան Եվրոպայի համար և Վիեննայի ճակատամարտը` Կենտրոնական Եվրոպայի համար, այնպիսին էլ Ադրիանաապոլսի ճակատամարտն էր Արևելյան Եվրոպայի համար: Իսլամական զորքերը նորից իրենց զավթողական նկրտումներում ներխուժել էին Եվրոպա, և եթե ժամանակին քրիստոնեական այս տարածաշրջանի ամենամեծ քաղաքը համարվող Ադրիանապոլսում տեղի ունեցած այս ճակատամարրտում հաղթանակ տանեին մուսուլմանները, ապա դա թույլ կտար իսլամիստներին առանց խոչընդոտների շարժվել Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա ու Իտալիա: