Արքայազն Ուիլիամի խորթ մայրը պահանջում է, որ նորածին թոռը ԴՆԹ թեստ անցնի


11:59 , 2 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Արքայազն Ուիլիամի խորթ մայրը պահանջում է, որ Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգը ԴՆԹ թեստ անցնի: Այս մասին գրում են արևմտյան լրատվամիջոցները: Արքայազն Չարլզի կինը` Կամիլա Փարկեր-Բոուլզը, կասկածում է, որ նորածին արքայազնը կարող է Ուիլիամի որդին չլինել: Ինչպես գրում է GLOBE-ը, Կամիլան պնդում է, որ հայրությունը հաստատող թեստն արվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Նա հայտարարել է, որ ընտանիքը պետք է համոզվի, որ Քեյթ Միդլթոնը հարաբերություններ չի ունեցել այլ տղամարդկանց հետ: Մեծ Բրիտանիայի թագուհին, թեև անակնկալի է եկել Կամիլայի այս հայտարարությունից, բայց առայժմ հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս հայտարարությունը: