20:04 , 2 սեպտեմբեր, 2013

Գիշեր էր: Հովհաննես պապը ավարտին էր հասցրել գործերը և փորձում էր հանգստանալ օրվա իրադարձություններից` հանկարծ հիշեց, որ նա հյուրի էր սպասում: Վեր կացավ , սկսեց պատրաստել համեղ որևէ կերակուր ու անընդհատ նայում էր ժամին` սպասելով իր հարգաժան հյուրին: Ժամեր անց դռան թակոց լսեց: Արագ շտապեց բացելու դուրռը և ներս հրավիրելու նրան , բայց դռան մոտ նա ոչ-ոքի չհանդիպեց ու երբ ցանկացավ փակել դուռն ` նկատեց խոնավ լաթի վրա դրված հուշատետր կամ օրագիր: Հովհաննես պապը վերցրեց այն և չորս կողմն նայելով մտավ ներս: Սկզբում չգիտեր ինչ աներ, ինչպես ՞ վարվեր անհայտ հուշատետրի հետ, բայց , երբ կրեց ակնոցները օրագրի շապիկը ծանոթ թվաց, կարծես լիներ այն նույն հուշատետրը, որ նա ուներ մոտ քառասուն տարի առաջ, երբ դեռ ուսանող էր: Մեղմորեն շոյեց այն ու առանց տատանվելու բացեց առաջին էջը: Իհարկե նա չէր կարող չճանաչեր, չզգար այն բուրմունքը, որը տարածվեց ամբողջ սենյակով: Այդ բուրմունքը իր սիրելիի` Տաթևիկի օծանելիքի բույրն էր : Հուշատետրը պատկանում էր հենց իրեն ` Հովհաննես պապին, ով ուսանողական տարիներին սիրահահայված էր իր համակուրսեցուն` Տաթևին, ում չէր համարձակվում ասել իր զգացմունքների մասին: Այդ հուշատետրի մեջ նա գրի էր առնում իր և Տաթևի հետ կատարված յուրաքանչյուր իրադարձության մասին և ամեն էջում ` նրա օծանելիքից մի կաթիլ էր ցանում այնտեղ:
Մի պահ սառած հայացքով կանգ առավ, կարծես աչքի առաջ եկան և անցան երիտասարդ տարիները: Հարմար տեղավորվեց բազմոցին, վառեց լույսը և սկսեց վերհիշել անցած օրերը` ընթերցելով հուշատետրի բովանդակությունը: “Գարնանային մի պայծառ առավոտ էր: Դեռ առավոտն նոր էր բացվել, երբ վայրկյաններն էի հաշվում թե երբ եմ հասնելու համլսարան ու առաջին քայլը, որ պետք է անեի, ոչ թե դասին հաճախելն էր դասախոսություն լսելու համար, այլ իմ սիրելիին տեսնելու, նրա հետ շփվելու և զգալու նրա ներկայությունը և ինչու՞ ոչ որևէ միջոցով հասկացնելու, որ ես իրեն շատ եմ հավանում, և միգուցե դա հենց սեր էր: Ցավոք, այսօր ես նրան չտեսա և օրս անցավ ահավոր վատ: Վիճեցի մտերիմ ընկերոջս հետ, բայց նա չնեղացավ ինձանից, հասկացավ իմ վրդովմունքի պատճառը և առանց որևէ խոսք ասելու հեռացավ և թողեց ինձ միայնակ : Տուն չէի ուզում վերադառնալ, ինձ պատեպատ էի տալիս և մտածում, թե ինչու՞ դասի չէր եկել, գուցե ՞ վատառողջ է կամ միգուցե նա հասկացել է իմ զգացմունքների մասին և դասի չգալով իրեն հեռու է պահում ինձանից: Բայց այդպես նա ճիշտ չէր վարվում, քանի որ բաց էր թողնում դասերը, իսկ ես ինչպես՞ դիմանայի մինչև վաղը : Ու այդ պահին, հիշեցի որ վաղը շաբաթ է , սկսեցի նյարդանանալ, բարկանալ ու որոշեցի գնալ Տաթևի բակ: Ուզեցի զանգահարել Գևորգին ` ընկերոջս, բայց հիշեցի, որ իրեն նեղացրել եմ: Հավաքեցի ուժերս ու միայնակ գնացի այնտեղ:
Դեռ շենք չհասած` երաժշտության ձայն լսեցի: Իմ տրամադրությունը միանգամից բարձրացավ , քանի որ այդ երաժշտությունը լսվում էր Տաթևի տանից ու նշեմ , որ այն երկուսիս սիրելի երաժշտությունն էր: Ու սկսեցի հույս փայփայել, որ Տաթևը իմ հանդեպ անտարբեր չէր: Մինչ ես երազանքների գիրկն էի ընկել ու պատկերացնում էի մեր առաջին հանդիպումը , դիմացս կանգնեց շքեղ մի մեքենա` զարդարված ժապավեններով և փուչիկներովվ ու չգիտես ինչի՞ մոտս տրամադրության անկում եղավ, կարծես ինչ-որ վատ բան նախազգացի ու այդպես էլ եղավ: Իր գեղեցիկ, երկար վարսերով , շքեղ զգեստով քնքշորեն իջնում էր Տաթևը` կարծես սպիտակաձյունիկ լիներ, բայց այս անգամոչ թե միայնակ , այլ թևանցուկ առած մի վայելչակազմ երիտասարդի հետ:
Այդ մեքենան սպաում էր նորապսակներին, որ նրանց ամուսնական ճանապարհորդության ուղեկցեր, բայց ես քարացել էի ու իմ երազանքներն ու ցանկությունները` քարացել ինձ հետ միասին: Միգուցե՞ դա երազ էր, անընդմեջ կրկնում էի ես ու մինչ ցանկանում էի, որ երազ լիներ, լսվեց մի քնքուշ ու հեզ ձայն. “Հովհաննես դու եկել ես շնորհավորելու ինձ, բայց չէ որ այս մասին ոչ ոք չգիտեր, քեզ որտեղից էր հայտնի իմ ամուսնության օրը”: Այ՛ քեզ հիմար աղջիկ, միթե ՞ նա այդքան հիմար ու պարզամիտ էր, որ չէր հասկանում իմ հոգեվիճակը, իմ ապրումները ,միթե՞ իմ աչքերում նա չէր կարդում այն խոսքերը, որ փորձում էին դուրս թռչել շուրթերիցս և ասել նրան այն մասին, որ մինչև այսօր և նույնիսկ մինչև հիմա սիրում եմ իրեն ու հավատում,որ նա էլ ինձ է սիրում : Այդ պահին նա իմ ձեռքում մի հուշանվեր դրեց, որը ուժեղ, սաստիկ ձևով ջերմացրեց ամբողջ մարմինս, չէ՞ որ սա նրանից միակ հուշն էր , որ մնալու էր ինձ: “Քեզ լավ նայի, երեխաներին էլ կբարևես , կասես որ ես նրանց շատ եմ կարոտելու, ցավում եմ ,որ չեմ կարողանալու ուսումս շարունակել մեր համալսարանում , չեմ տեսնելու ձեզ` ընկերներիս, քանի որ մեկնում եմ երկրից և դժվար էլ վերադառնամ “: Այդ խոսքերը մեծ վերք պատճառեցին իմ հօգուն. Ինչպես թէ՞ ես նրան այլևս չեմ տեսնելու: Նա գնաց , գնաց իր հետ տանելով բոլոր իմ երազանքներն ու հույսերը, մարելով անուրջներս: Նրանից մնացած միակ հուշը, որն ամուր կպել էր ձեռքիս և որքան էլ ուժ ցուցաբերեին այն չէին կարող պոկել: Գիշերն հորդառատ անձրև եկավ : Կարծես որպես մարդ չկայի, ջնջվել էի երկրի երեսից ու եղանակն էլ ինձ հետ միասին տանջվում և կիսում էր իմ ցավը: Այդպես լուսացավ: Առավոտյան պատկերն այլ էր: Տաք արևը միանգամից իր իշխանության տակ էր առել ամբողջ աշխարհը, չնայաց մեկ օր` գարունը կորցրեց իր խոնարհությունը ու դալկությունը:
Շարունակությունը՝ այստեղ