Երևանում այս տարի տոնածառն ավելի շուտ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարան


19:35 , 26 հոկտեմբեր, 2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի կենտրոնական տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկելու։

«Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,-հայտնում են քաղաքապետարանից»։