11:09 , 2 սեպտեմբեր, 2013
Երեկ երեկոյան 55 տարեկան հասակում սրտի կաթվածից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը:
Արմեն Դիվանյանը հեղինակ է գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտության, ինչպես նաև կամերային և էստրադային երգերի:
Երկար տարիներ աշխատելով ռադիոյում՝ տեսել եմ, թե ինչպես է Արմենը յուրաքանչյուր երեխայի մեջ հայտնաբերում, զարգացնում տաղանդը:
Աստված լուսավորի մտավորականի հոգին...