«Առուշանյան Դավիթը մեզ ամեն օր պատրաստում էր Հայրենիքը պաշտպանելուն. ինքը գիտեր, որ այդ օրը գալու է». նախկին զինվորի հիշողությունները զոհված հրամանատարի մասին (Video)


12:49 , 26 հոկտեմբեր, 2022
Լավ հրամանատարին հիշում ու հարգում են անգամ նրա զոհվելուց հետո։ Եռաբլուրում էլ է դա նկատվում, երբ ծառայությունն ավարտած զինվորները գալիս են իրենց հրամանատարների շիրիմներին։
Դավիթն առաջին հերթին լավ մարդ էր, հետո լավ սպա, լավ հայ, իրական հերոս, ու անգամ իր զոհվելուց հետո իր զինվորները մինչ օրս, ամեն առիթով հիշում են նրան։
Անգամ այն օրերին, երբ Դավիթն անհետ կորած էր համարվում, զինվորները զանգում էին տուն, ու առաջին հարցը, որ տալիս էին ծնողներին Դավոյի մասին էր. «Մամ, Առուշանյանի անունը զոհվածների ցուցակում կա՞։ Չէ՞։ Լավ ա, ուրեմն դեռ հույս կա, որ ողջ ա»։ Էտ տղեն էր Դավոն, ու չզարմացա, երբ տեսա Հանրային ռադիոյի այս ռեպորտաժը, որտեղ պատերազմի մասնակից կամավորական Դավիթ Մուրադյանը խոսում էր իր հրամանատարի մասին։ Խոսում էր Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մասին...