Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախկին սիրուհին գնդակահարվել է ( 2 լուսանկար )


10:57 , 2 սեպտեմբեր, 2013

 

Երգչուհի Հյուն Սոնգ Ուոլը` Կիմ Չեն Ինի նախկին ընտրյալը, առավելագույն պատժի է դատապարտվել պոռնոգրաֆիայի մեղադրանքով: Աղջիկը օգոստոսի 20 - ին մի խումբ այլ երաժիշտների հետ միասին հրապարակավ գնդակահարվել է, հաղորդում է chosun.com -ը:


Երգչուհին եւ նվագախմբի ղեկավարը ձերբակալվել էին օգոստոսի 17 - ին, իսկ երեք օր անց գնդակահարվել: Հետաքննությունը չեն հետաձգել, իսկ դատարանը երկար չի մտածել: Մահապատժի են ենթարկվել նաեւ նվագախմբի երաժիշտները, պարողները եւ երգիչներ «Wangjaesan» խմբից: Արտիստներին մեղադրել են նրանում, որ նրանք իբր նկարահանվել են պոռնո ֆիլմերում եւ իրենց պոռնոգրաֆիկ տեսագրությունը վաճառել Չինաստանում: Ընդ որում, որոշ երաժիշտների մոտ խուզարկության ընթացքում թաքցրած Աստվածաշունչներ են հայտնաբերել. սրանք մեղադրվել են այլախոհության մեջ: Դե ի՞նչ կարիք կա նրանց տեսակավորել` քրիստոնյա է, թե պոռնո-դերասանուհի: Բոլորին վերացրել են: Դատավճիռը իրականացվել է կոլեգաների եւ նրանց ընտանիքների անդամների աչքերի առջեւ: Մահապատժի ենթարկվածների բոլոր հարազատները, համաձայն ԿԺԴՀ օրենքների, ձերբակալվել եւ ուղարկվել են աքսորավայրեր:

Կիմ Չեն Ին հանդիպեց Հյուն Սոնգ Ուոլին մոտ 10 տարի առաջ: Հետագայում նա խզեց կապերը սիրուհու հետ: Երգչուհին ամուսնացավ մեկ ուրիշի հետ, որը զինվորական էր: Կիմ Չեն Ինի ներկայիս կինը նույնպես «Ynhasu» նվագախմբի երգչուհի է եղել: Պարզ չէ` որքանով էր նա կապված այս էկզեկուցիայի հետ: Իսկ դժբախտ Հյուն Սոնգ Ուոլից միայն նրա երգը մնաց: