11:15 , 2 սեպտեմբեր, 2013
Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ` «Խզմալյանը խզարում է» մեկնաբանությամբ: Տեսանյութում երևացող տեսարանների համեմատությամբ մի անմեղ արարք էր ոստիկանի այդ չարաբաստիկ պաչիկ- հիմարությունը… Համացանցը հինգ-վեց օր դատափետեց այդ ոստիկանին, վրդովվեց, զայրացավ, հայհոյեց, ուղարկեց դժոխք, բարոյականության դասեր տվեց, անհանդուրժողականության գինարբուքներ կազմակերպեց…
Սակայն դա չէ խնդիրը: Ինձ համար զարմանալի էր այդ նույն վիրտուալ անհանդուրժող հանրության, բարոյականության նորմերի մարտնչող «մեկնաբանիչների» քար լռությունն ու ընդհանրապես արձագանքների, գնահատականների բացակայությունը Խզարիչի քաջագործությունների վերաբերյալ:
Այսքանից հետո ինձ համար բացարձակ ոչնչություն են այդ նույն «քամակ ճղող» անձանց կարծիք-մեկնաբանությունները, որ սրտակտոր մեկնաբանում կամ հուզախառն հայհոյանքներ, անեծքներ են հնչեցնում ընտրողաբար…
Դուք շատերդ, մեղմ ասած, օբյեկտիվ չեք, սկզբունքային չեք, տիկնայք և պարոնայք...
Եթե այդքան բարոյականության համար մարտնչող եք, ապա եղեք օբյեկտիվ ձեր գնահատականներում…
Ո՞ւր էին «Սիվիլիթասի» «պրոֆեսիոնալ» օպերատորները, ինչո՞ւ այդ պահերը չեն ֆիքսում, թե՞ նրանց տեսախցիկների «լոկատորները» որսում են միայն ոստիկաններին, պետական պաշտոնյաներին…
Ի՞նչ է, այն, ինչ ձերն է, բնական է, մյուսներինը` արհեստակա՞ն...