Սև ազնվամորին ունի հակաքաղցկեղածին հատկություն


11:06 , 2 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Օհայո համալսարանի գիտնականները պարզել են, որ սև ազնվամորու պաշտպանիչ հատկություններն էապես գերազանցում են այլ հատապտուղների` ելակի կամ հապալասի օգտակար հատկություններին:

Հատապտղի հակաքաղցկեղային ազդեցությունը պայմանավորված է սև ազնվամորու մեջ առկա հակաօքսիդանտ նյութերի ակտիվությամբ: Այդ նյութերը կանխում են ազատ ռադիկալներին վնասող հատկությունները: Դրանք այնպիսի միացություններ են, որոնք ձևավորվում են օրգանիզմում` առաջացնելով բջջի կառուցվածային վնասվածքներ:

Լոբորատոր մկների վրա կատարված հետազոտությունների ժամանակ մկներին աղիների ուռուցք հարուցող նյութ է ներարկվել: Կենդանիների մի մասը ստացել է սև ազնվամորու որոշակի չափաբաժին: Արդյունքում` այդ խմբում գրանցվել է ուռուցքի առաջացման 80 %-ով ավելի քիչ դեպք, քան մկների այն խմբում, որոնք սովորական կերակուր էին ստացել:

Գիտնականները նշել են, որ այդ չափաբաժինը մարդու համար հավասար է օրեկան 4 բաժակ հատապտուղ ուտելուն: