00:42 , 26 հոկտեմբեր, 2022ԱՄՆ-ը որևէ նախանշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, սակայն մտադիր է շարունակել մոնիթորինգը և բաց պահել հաղորդակցության ուղիները, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մենք որևէ ցուցում չունենք, որ Ռուսաստանը որոշել է օգտագործել նման միջոցներ, ինչպես նաև կարիք չենք տեսնում փոխելու մեր ռազմավարական ուժերի պատրաստվածությունը: Մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան», - հայտարարել է խոսնակը։