Արոնյանը շնորհավորել է Մխիթարյանին


11:00 , 2 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում երկու գոլ խփելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին Բունդեսլիգայում առաջին երկու գոլերի ու
իր թիմին հաղթանակ պարգևելու կապակցությամբ», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը խփել է երկու գնդակները սեպտեմբերի մեկին «Այնտրախտի» հետ հանդիպման ժամանակ: