Չարլզ Երրորդը Ռիշի Սունակին նշանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ


16:57 , 25 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը նոր վարչապետ է նշանակել Ռիշի Սունակին։ Նրան հանձնարարված է նոր կառավարություն ձևավորել։ Ավելի վաղ թագավորը պաշտոնապես ընդունել էր Լիզ Թրասի հրաժարականը։

Չարլզ Երրորդի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը ելույթ է ունեցել Դաունինգ սթրիթում՝ կոչով դիմելով Մեծ Բրիտանիայի ժողովրդին:

Նա ասել է, որ բրիտանական նոր կաբինետը կենտրոնանալու է տնտեսական խնդիրների լուծման վրա, կառավարությունը պատրաստ է դրա համար «դժվար որոշումներ» ընդունել։

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը հավաքել է անհրաժեշտ թվով ձայներ իր գոր