Ազգային ժողովի հերթական քառօրյան. Օրակարգում 27 հարց է (ուղիղ)


09:55 , 25 հոկտեմբեր, 2022

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

-              ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

-              «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

-              «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ այլ հարցեր: