10:48 , 2 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սիրիայում զարին գազի կիրառման փաստը դեռ չի ապացուցում, որ այն կիրառվել է նախագահ Ասադի կողմնակիցների կողմից:
Ինչպես իր թվիթերում գրել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Ալեքսեյ Պուշկովը, «այն կարող էին օգտագործել գրոհայինները: Այդքանի համար, ինչպես ասաց մի բրիտանացի պատգամավոր, Էյնշտեյն լինել պետք չէ»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել էր, որ ռուսական կողմը ստացել է Սիրիայում Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները, սակայն «նախընտրել է չհավատալ» դրանց: