Հայտնի է՝ որքան է կազմում Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում


19:36 , 24 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Le Parisien-ի համաձայն՝ Լիոնել Մեսսին համաձայնել է խաղալ ՊՍԺ-ում մեկ մրցաշրջանում 41 միլիոն եվրոյի պայմանագրով։

Նշվում է, որ ակումբը վճարում է աշխատավարձի մի մասը կրիպտոարժույթներով։

Ընգծվում է նաև, որ աշխատավարձից ընդամենը 30 տոկոս է պահվում, քանի որ նա Ֆրանսիայի հարկային ռեզիդենտ չէ։

Մեսսին հնարավոր է կարիերան շարունակի ՊՍԺ-ում, սակայն որոշումը կկայացվի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո։