100 տարվա ընթացքում եվրոպացի տղամարդիկ աճել են 10 սանտիմետրով


10:28 , 2 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ժամանակակից եվրոպացի տղամարդիկ մոտ 10 սանտիմետրով ավելի բարձրահասակ են մայրցամաքը 100 տարի առաջ բնակեցնող մարդկանցից:

Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով Oxford Economic Papers ամսագիրը, նման եզրակացության են եկել բրիտանացի ու ավստրիացի գիտնականները` համեմատելով այսօրվա տվյալները 20-րդ դարի սկզբի բժշկական ու զինվորական գրառումների հետ: Այժմ միջին եվրոպացի տղամարդու հասակը 179 սանտիմետր է: Մարդկանց հասակն աճել է կենսամակարդակի ու բնակության պայմանների բարելավման շնորհիվ:

Պարզել, որքան է փոփոխվել կնոջ հասակը, չի հաջողվել համապատասխան տվյալների բացակայության պատճառով: