10:21 , 2 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցի հիմնական նպատակը երկկողմ հարաբերություններում առկա անբարենպաստ հոգեբանական ֆոնը ցրելն է։ Այդ մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգտոն, ԱՄՆ) փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ այդ մթնոլորտն էապես սրվել է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների, փորձագետների, տարբեր մեկնաբանների ջանքերով, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե Երևանի և Մոսկվայի միջև լուրջ հակասություններ են ի հայտ եկել։«Անգամ ամենամոտ դաշնակիցների միջև միշտ կան հարցեր, որոնք համաձայնեցում են պահանջում, կողմերի դիրքերի վերանայում և այլն։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բացառություն չեն, դրանցում միշտ ինչ-որ բան է տեղի ունենում, և դա կոչվում է քաղաքականություն։ Վերջին ժամանակներում երկկողմ հարաբերություններում տարբեր վիճելի հարցեր կան, ինչի հետևանքով էլ ստեղծվել է տհաճ հոգեբանական ֆոնը։ Դա թե՛ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացն է, թե՛ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու զենքի մատակարարման պայմանագրերը, թե՛ռուսական բնական գազի գնի թանկացումը և այլն»,-ասել է նա։
Փորձագետը, սակայն, հիշեցրել է, որ այդ ամենն սկսել է քննարկվել տարիներ առաջ։ «Արևելյան գործընկերության» մասին խոսվում էր 2008-2009թթ.-ին, իսկ ԵՄ-ի հարևանության ծրագրի մասին՝ ավելի վաղ։ Այն մասին, որ Հայաստանի գազի գինը փոփոխվել է, հայտնի է եղել 2011թ.-ին, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զինամթերքի պայմանագրին, ապա դրա արմատները ձգվում են մինչև 2010թ.-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ