Աննայի հավաստիքները՝ տիկին Մակրոնին


13:55 , 22 հոկտեմբեր, 2022
Ամուսնուն զուգահեռ, պարզվում է, հայաստանյան արտաքին քաղաքական խնդիրներով է ակտիվորեն զբաղվում նաև «տիկին» Աննան, որ հյուրընկալվելով Բրջիտ Մակրոնին Փարիզում, նկարագրել է այն վիրտուալ Հայաստանը, որ կարող էր գոյություն ունենալ տարածաշրջանում, եթե չլիներ 2020-ի «դավադիր» պատերազմը: «Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ և ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, և մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»,-գրել է Աննան «Ֆեյսբուքում»:

Երկու կարևոր հանգամանք, որ պետք է ընդգծել՝ Աննայի ստատուսի հետ կապված: Նախ՝ լիովին անհասկանալի է, թե ինչու է Աննան ֆրանսուհուն բողոքում դավադիր պատերազմից այն դեպքում, երբ դավադիրի դերում տվյալ պարագայում հանդես է եկել նրա իսկ ամուսինը՝ տալով Իլհամին բոլոր իրավական հիմքերը՝ հանգիստ խղճով կոտորելու հայ զինվորներին, արածը հանգիստ մարսելու, Հայաստանը փալասի վերածելու, երկրորդ՝ աչք է ծակում հատկապես նրա՝ սրտի թրթիռով արված այն շեշտադրումը, թե Հայաստանը դառնալու է Եվրոպայի դեմոկրատ գործընկերը տարածաշրջանում, ըստ էության, ցանկացած դեպքում, ինչը նշանակում է, որ Աննան իր կողմից հաստատում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հաստատակամ մտայնությունը՝ այն, ինչի մասին խոսում են բազմաթիվ փորձագետներ՝ նշելով, թե ինչ պլան է իրագործում Նիկոլը՝ Արցախը ռուսների «գրպանը գցելով»:

Պլանը շատ պարզ է. օգտվելով ՌԴ թուլությունից՝ Արևմուտքը, ըստ էության, Արցախը ոչնչացնելու գնով ցանկանում է Հայաստանը դարձնել իր խամաճիկը՝ Ռուսաստանին այստեղից վտարելով, ու ցավն այն է, որ ներկայիս իշխանությունները, հաշվի չառնելով ոչ միայն անվտանգային, այլև հատկապես տնտեսական ռիսկերը, մտադիր են առաջ տանել արևմտյան պլանը՝ անտեսելով նաև Իրանի դիրքորոշումը, որն ամենից քիչն է շահագրգիռ Հայաստանի արևտրականացման հեռանկարով:

Աննան աշխարհագրությունից ո՞նց է, դպրոցում ի՞նչ գնահատականներ է ստացել այդ առարկայից: Օրինակ՝ ազգս արդեն պարզել է, որ պատմությունից բացարձակ զրո է, իսկ աշխարհագրությունի՞ց: Եթե աշխարհագրություն իմանային, ապա հապճեպորեն Արևմուտքի գիրկը չէին ընկնի՝ ոչ մի երաշխիք չստանալով: Բայց անում են, քանի որ իրենց կարճ խելքով կարծում են, թե առանց Արցախի Հայաստանը կարողանալու է բարգավաճել ու ծաղկել, մինչդեռ եթե ին-որ մեկը մի փոքր թանկացնի ասենք նույն գազը, Հայասանում ուղղակի կոլապս կսկսվի, իսկ հույսերը, թե այդ դեպքում Իրանից կներկրվի գազի անհրաժեշտ ծավալը, սին են՝ հաշվի առնելով ռուս-իրանական ռազմավարական գործընկերության հանգամանքը:

Ոչինչ Իլհամից կբերեն, կբերեն, որ բերած գազի դիմաց հանձնեն Զանգեզուրը: