09:50 , 2 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիան կաջակցի Սիրիայի հարցով ցանկացած միջազգային նախաձեռնություն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայության դեպքում: Այս մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վարչապետի խոսքով՝ վերջին 2.5 տարում Սիրիայում ավելի քան 100 հազար մարդ է սպանվել, 2 միլիոնը ստիպված է եղել վերաբնակվել, իսկ վերջին շրջանում Դամասկոսի արվարձաններում նաև քիմիական զենք է կիրառվել: «ՄԱԿ-ը պետք է լիներ խնդրի լուծման ամենաարդյունավետ գործիքը, սակայն այն լռել է»,- շարունակել է Էրդողանը:
«Եթե ՄԱԿ-ի կողմից այդպես էլ չընդունվի որևէ արդյունավետ որոշում, մենք կաջակցենք ցանկացած միջազգային նախաձեռնություն, որը կօգնի դադարեցնել ողբերգությունը: Եթե այժմ չձեռնարկվեն հստակ քայլեր, ապա սպանությունները Սիրիայում կշարունակվեն»,- ասել է Էրդողանը:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ ակտիվորեն կբարձրացնի սիրիական հարցի կարգավորման թեման սեպտեմբերի 5-6-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին՝ G20-ի առաջնորդների հետ զրույցում: