09:42 , 2 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Արաբական պետությունների լիգան կիրակի օրը կոչ է արել մնացած երկրներին գործողություններ իրականացնել Սիրիայի իշխանությունների «այլանդակ հանցագործությունների» դեմ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Աղբյուրը նշում է, որ կոնֆլիկտի սկզբին Լիգայի ներկայացուցիչները ավելի զգուշորեն էին արտահայտվում. նրանք ընդամենը խնդրում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգնությունը սիրիական կոնֆլիկտում «ներքին տարաձայնությունները հաղթահարելու» համար՝ «հենվելով ՄԱԿ-ի վրա որպես միջազգային իրավունքի երաշխավորի»:
Կիրակի օրը սիրիական ընդդիմությունը պահանջել է Արաբական պետությունների լիգայի աջակցությունը: Դրան ի պատասխան՝ Լիգան կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կատարել միջազգային իրավունքի գերակայության պահպանության իրենց պարտականությունները և «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» սիրիական կառավարության դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ