Դիմակներ` հարթ եւ ձիգ որովայն ունենալու համար


09:28 , 2 սեպտեմբեր, 2013

Ledynews.am-ը գրում է.

Հարթ որովայն ունենալու համար միայն ֆիզիկական վարժությունները բավարար չեն, ցանկալի է նաև կիրառել հատուկ դիմակներ:

Ահա մի քանի բաղադրատոմս.

Եղինջով դիմակ: Եղինջը հիանալի պայքարում է ճարպի ավելորդ շերտերի դեմ: Դիմակի պատրաստման համար 2 ճաշի գդալ չորացրած եղինջի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք ու թույլ կրակով եփեք 10 րոպե: Մի քանի տակ ծալած կտորը թրջեք ստացված թուրմի մեջ ու դրեք որովայնին՝ պահելով կես ժամ:

Մեղրով դիմակ: Մեղրը հալեցրեք ջրաբաղնիքում, ապա ապտակող շարժումներով մերսելով տարածեք որովայնի վրա: Այն կձգի որովայնի մաշկը ու կդարձնի առաձգական:

Կավով դիմակ: Կավը հիանալի միջոց է ճարպի դեմ պայքարելու համար, բայց կավե դիմակը չի կարելի օգտագործել հղիության ընթացքում: Վերցրեք սև կավ, բացեք տաք ջրով մինչև անհրաժեշտ խտություն ստանալը, մեծ շերտով դրեք փորին և թողեք կես ժամ: Այս դիմակը նաև կլավացնի արյան շրջանառությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ