Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն


21:14 , 21 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

76 կգ քաշային կարգումը հավասարը չուներ Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ով երկամարտում գրանցեց 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։