Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է ցածրահասակ կանանց


09:20 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը այնպիսի կանանց է ընտրում, ովքեր իրենցից հասակով ցածր են: Այս միտումը արձանագրել են բրիտանացի ուսումնասիրողները, որոնք հարցումներ են անցկացրել 25-55 տարեկան հետերոսեքսուալ զույգերի շրջանում՝ գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները: 

Այսպես. տղամարդկանց 70%-ը խոստովանել է, որ իրենց զուգընկերուհիները հասակով իրենցից ցածր են: Հարցվածների 15%-ը հայտարարել է, որ իրենց ընտրյալները իրենցից բարձրահասակ են, իսկ 10%-ը տեղեկացրել է, որ իրենց հասակը համընկնում է կյանքի ընկերուհու հասակին: Ընդ որում, հարցվածների 5%-ը նշել է, որ չեն կարող ասել, թե ինչ հասակի է իրենց կյանքի ընկերուհին: