09:11 , 2 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի փեսան՝ Վալերի Պուզիկովը, ռազմական գերատեսչությանն է հանձնել Աստրախանի շրջանում գտնվող տարածքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել. գրում է Коммерсантъ-ը՝ անանուն աղբյուրների հղումով։
Հանգստյան էլիտար բազան գերատեսչությանն է հանձնվել դրա սեփականատերերի՝ Վալերի Պուզիկովի և Արթուր Պոզովի որոշմամբ։
Թե կոնկրետ երբ են ստորագրվել փաստաթղթերը, թերթը չի հաղորդում, սակայն այս պահին, թերթի տվյալներով, այն անցել է պաշտպանության նախարարության հաշվեկշռին։
Թերթի՝ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները պատմել են, որ օգոստոսին հարցաքննությունների ընթացքում Սերդյուկովը, որպես վկա փոխել է ցուցմունքն ու հայտարարել, որ բազան կառուցվել է զինծառայողների հանգստի համար։ Նախկին նախարարի խոսքերով՝ իր համար անսպասելի է եղել, որ այն դարձել է իր ազգականի սեփականությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ