Քիսոն մերկացրել է Նիկոլի լոպազությունը. նա փաստացի հերքել է շեֆի հայտարարությունների իսկությունը
10:25 , 21 հոկտեմբեր, 2022
Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Գրիգորյան Քիսոն հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները: Դիտարկմանը՝ Նիկոլը Աստանայում հայտարարել էր՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական կողմի հետ՝ հայ զինծառայողների դիերը դուրս բերելու, ՄԻՊ-ը արձագանքել է. «Մեր տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը խոչընդոտում է, թույլ չի տալիս, որ մարմինները հանվեն»:
Քրիստիննեն, որը նույնքան ադրբեջանասեր է, որքան Նիկոլը, փաստացի հերքել է շեֆի հայտարարությունների իսկությունը՝ առաջ բերելով մի շարք հարցեր: Օրինակ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Նիկոլն Աստանայում նման հայտարարությամբ հանդես եկել, արդյոք նպատակ է ունեցել՝ ադբեջանական կողմին որպես կառուցողական երկիր ներկայացնելո՞ւ, թե՞ ազերիներն այնքան թքած ունեն Նիկոլի վրա ու նրան շան տեղ չեն դնում, որ մի օր մի բան են ասում, մյուս օրը՝ մեկ այլ: Չնայած բացառված չէ, որ իր հայտարարությամբ Նիկոլն ընդամենը փորձել է լուծել սեփական փիառի խնդիրը՝ ցույց տալու, որ ընդունակ է՝ գոնե ինչ-որ հարց լուծելու:
Բոլոր դեպքերում Քրիստիննեի «ցուցմունքը» տվյալ պարագայում չափազանց խոսուն է. ոչ մի համաձայնություն էլ ձեռք չի բերվել, ինչը բնական է, քանի որ եթե Նիկոլն ընդունակ լիներ՝ թշնամուն ինչ-որ բան պարտադրելու, ապա առնվազը գերիների հարցով Ադրբեջանն իրեն նման կերպ չէր պահի ու կկատարեր Նիկոլի սիրած նոյեմբերի 9-10-ի հայտարարության համապատասխան կետը:
Հետաքրքիր է՝ իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակում իր՝ ՄԻՊ Քիսոյի գործառույթը, այդ կառույցն անելիք չունի՞: