Պետք է ավելի լավ խաղանք. Յուրգեն Կլոպ


08:25 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դեմ խաղից հետո «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է տպավորություններով:

«Այսօր մենք իսկապես լավ սկսեցինք, չնայած որ խնդիրներ կային խոտածածկի հետ կապված: Այն շատ չոր էր: Բայց դա խնդիր էր նաև մրցակցի մոտ, իհարկե: Սրանք արդարացումներ չեն, այլ փաստեր:

Եվ հետո, մենք շատ լավ գոլ խփեցինք: Բաց թողած գոլից հետո մենք բազմաթիվ պահեր ունեցանք, որոնցից, բարեբախտաբար, կարողացանք մեկն օգտագործել: 

«Այնտրախտ»-ին հաղթելը մեզանից մեծ ջանքեր խլեց: Ընդհանուր առմամբ, մենք պետք է ավելի լավ խաղանք: Ստեղծագործ խաղում ես որոշ խնդիրներ էի տեսնում, ու պաշտպանությունում էլ մենք պետք է շատ ավելի լավ խաղանք: Բայց սրանք բողոքներ են 4 խաղում 12 միավոր վաստակելուց հետո, այսինքն այդ ամենը կարող ենք մեզ թույլ տալ»: