ԱՄՆ Սենատը մտադիր է փոփոխություններ մտցնել Սիրիայի հարցով բանաձևի նախագծում


08:07 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի սենատորները մտադիր են փոփոխություններ մտցնել Սպիտակ տան կողմից առաջարկված բանաձևի նախագծում, որն արտոնում է ռազմական գործողությունները սիրիական ռեժիմի դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին՝ փոխանցում է Politico ն:

Նրա խոսքով՝ շատ օրենսդիրներ կարծում են, որ վարչակազմի առաջարկում հստակությունը բավարար չէ: Բանաձևը պետք է գրվի ավելի հստակ, որպեսզի այն ընդունվի՝ կարծում է սենատորը:

Օբաման շաբաթ օրը օրենսդիրներին էր ուղարկել ռազմական օպերացիային հավանություն տալու պաշտոնական հայց: Համաձայն բանաձևի նախագծի՝ Պենտագոնի խնդիրն է սիրիական ռեժիմին զրկել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունից: