23:47 , 1 սեպտեմբեր, 2013
Այսօր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում «Այնտրախտ»-ին հյուրընկալեց «Բորուսիայի» ընտրանին: Սակայն այսօր ոչ թե «Բորուսիան» հաղթեց մրցակցին, այլ հենց Հենրիխ Մխիթարյանը:
Արդեն 10-րդ րոպեին գրանցվեց 1-ին գոլը: Ռոյսի հիանալի փոխանցումից հետո Մխիթարյանը մեն- մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու մեկ հպումով գնդակը մղեց դարպասի հեռու անկյունը:
Սակայն խաղի հետագա ընթացքը շատ շուտով սկսեց համոզել բոլորիս, որ «Այնտրախտը» նվերներ չի բաժանելու: Եվ 1-ին խաղակեսի վերջում նրանք վերականգնեցին հաշվի հավասարությունը` 1:1:
2-րդ խաղակեսն «Այնտրախտը» սկսեց ավելի վստահ ձևով: Դե իրենք իրենց արդեն կարողացել էին ապացուցել, որ մրցակիցը ինչքան էլ Աքիլլես լինի, ունի նաև գարշապար: Սակայն «Բորուսիան» մնում է «Բորուսիա», հենց թեկուզ նրանով, որ ունի մեր ազգի ֆուտբոլիստ: 56-րդ րոպեին Մխիթարյանն արդեն ինքն իր համար ստեղծեց գերազանց պահ և խփեց հաղթական գոլը: 1:2 և «Բորուսիան» արդեն միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հ.Գ. Սա Բունբդեսլիգայում «Բորուսիայի» 4-րդ հանդիպումն էր, որի ընթացքում այս գրանդ ակումբի ձեռքից չի պլստացել և ոչ մի միավոր (ինչը չի կարելի ասել «Բավարիայի» մասին): Եվ այսօր Բունդեսլիգայում իր առաջին գոլերը (դուբլ) գրանցեց նաև Մխիթարյանը: Անգամ կարելի է մի քիչ գլուխ գովել` ասելով, որ Ֆրանկֆուրտին հաղթեց հենց Մխիթարյանը;)
Ահա և 27.5 միլիոն ներդրման առաջին ծիլերը: