Ռոնալդուն 2 խնդիր ունի․ Մարտինես


16:59 , 20 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, «Տոտենհեմի» դեմ խաղի ավարտին (2:0) 37-ամյա պորտուգալացին լքել էր պահեստայինների նստարանն ու եզրափակիչ սուլիչից առաջ գնացել հանդերձարան, քանի որ խաղադաշտ դուրս չէր եկել։

«Կրիշտիանու Ռոնալդուն երկու խնդիր ունի։ Առաջինն այն է, որ նա 37 տարեկան է, այնպես որ, երբ նա վատ խաղ է ունենում, բոլորն ասում են, որ նա չափազանց մեծ է, և նա չպետք է վատ խաղեր խաղա։ Այս տարի խնդիրն այն է, որ մարզիչը կարող է 5 փոխարինում կատարել։ Ռոնալդուն գալիս է մի դարաշրջանից, որտեղ եթե 90 րոպե չես խաղում, դա վատ բան է համարվում: Այժմ մենք տեսնում ենք, որ հարձակվողները կանոնավոր կերպով չեն խաղում 90 րոպե, գուցե 20 կամ 30 րոպե՝ Պրեմիեր լիգայի ինտենսիվության և պահանջների պատճառով»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը։