Ո՞մ է ծաղրում Վահանը, եթե այս երկրում ամենածաղրվող էակը հենց ինքն է


15:40 , 19 հոկտեմբեր, 2022
Փորձելով, ըստ երևույթին, խեղաթյուրել Հայաստանում ստեղծված սոցիալական աղետալի պատկերն ու այն հարմարեցնել Նիկոլի քիմքին՝ Քերոբյան Վահանը հայտարարել է. «Խնդիրը սխալ ուտելու մեջ է, այլ ոչ թե քիչ ուտելու։ Թերսնված երեխաներ հաճախ լինում են նաև բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքներում։ Պետությունը կներկայացնի ճիշտ սնվելու քարտեզ: Պարենային ռազմավարությունը կազմվում է, ըստ իս՝ մինչև տարեվերջ կունենանք ընդունված ռազմավարություն։ Այնտեղ նշված կլինի, թե ինչն երբ պետք է ուտեն: Կենտրոնանալու ենք միայն փոքր տարիքի երեխաների վրա»:

Այսուհետ յուրաքանչյուր ծնող սեփական երեխայի բերանը մի կտոր հաց դնելուց առաջ, փաստորեն, նախ պետք է ծանոթանա Քերոբյան Վահանի քարտեզին: Եթե հանկարծ մեկնումեկը որոշի, որ իրեն քարտեզ պետք չէ, ապա նրա երեխան ակամայից կթերսնվի ու լավ չի աճի, քանի որ երեխա մեծացնելու միակ ձևն ու բանաձևը «գիտի» մեկ հոգի՝ Նիկոլի «շշակիցը»՝ «մեծն քարտեզագետ», «մանուկների աղեստամոքսային տրակտի մեծ գիտակ» Վահանը:

Ո՞մ է ծաղրում Վահանը, եթե այս երկրում ամենածաղրվող էակը հենց ինքն է: Այնքան է խմել Վահանը, որ կորցրել է համարձակությունը (սովորաբար հակառակն է լինում նորմալ մարդկանց մոտ)՝ խոստովանելու, որ ֆիզիկապես ի վիճակի չէ՝ տանելու այն բեռը, որը նրա ուսերին է բարդել Նիկոլը: Ի դեպ՝ Նիկոլը հենց այնպես չէ,որ Վահանին է ընտրել. գիտի նրա մտավոր կարողությունների մասին ու դիտավորյալ սրան է հանձնել այդ պատասխանատու պաշտոնը՝ արագացնելու Հայաստանի թաղումը՝ համապատասխան Վահանի քարտեզների: