Երեք մատի կոմբինացիա՝ Նիկոլին


14:50 , 19 հոկտեմբեր, 2022
Արաբատին զուգահեռ Նիկոլն էր թվիթերյան գրառումներով արձագանքել Չավուշօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-10-ի հայտարարությունում միակ տարածաշրջանային միջանցքը կա ու մնում է Լաչինի միջանցքը. Լաչինի ու Զանգեզուրի միջանցքների միջև չի կարող իրավահավասարություն լինել: Ի դեպ՝ Միրզոյան Արոն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի պնդում Թուրքիայի տեսակետը՝ հավասարության նշան չդնելով Լաչինի ու Զանգեզուրի միջանցքների միջև:

Նախ գանք Արոյից: Արոն, փաստորեն, սկլերոզ է, քանի որ եթե առողջ ուղեղի տեր մեկը լիներ, ապա կհիշեր, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքն» ունենալու է այն նույն կարգավիճակն, ինչ որ Լաչինինը: Այսինքն՝ Չավուշօղլուն ոչ թե հորինել է նոր պահանջ, այլ ընդամենը կրկնել է Իլհամի՝ ոմանց ուղեղներում չտպավորված պահանջը:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նրա դուխը տվյալ պարագայում խիստ կասկածելի է թվում, քանի որ եթե իսկապես դուխով լիներ, ապա թուրքերը պրահայան հանդիպումից կարճ ժամանակ անց նրա դեմը նման կերպ չէին դնի: Նիկոլն ու նիկոլականնեը, ցավոք, դուխով են բացառապես սոցիալական ցանցերում, իսկ ա՛յ կենդանի բանակցություններում՝ չափազանց նվաստ:

Ինչ վերաբերում է թուրքերին,ապա նրանք իրենց շահի տեսանկյունից խիստ ռացիոնալ են գործում. եթե Նիկոլը, հղում կատարելով նոյեմբերյան հայտարարությանը, կհրաժարվի «Զանգեզուրի միջանցքին» հաղորդել էքստերիտորիալ բնույթ, Իլհամն էլ կբռնի ու Լաչինի միջանցքում սեփական անցակետերը կտնկի՝ Արցախը փաստացի կտրելով Հայաստանից մեկընդմիշտ: Թուրքերը խաղում են մի խաղ, որտեղ բոլոր դեպքերում տանուլ չեն տալու՝ դուրս գալով պլյուսով: