Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. Նիկոլ Փաշինյանն՝ անհետ կորածների մասին


10:41 , 19 հոկտեմբեր, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում հայտնել է տվյալներ անհետ կորածների մասին․

«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:

Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,-նշել է նա: