Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը


18:45 , 17 հոկտեմբեր, 2022
Այսօր Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ վաղը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը:
 
Հավելենք, որ Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը: