Ակնհայտ է, որ սա ընդամենը պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Փաշինյան


19:48 , 17 հոկտեմբեր, 2022

Ադրբեջանը հրադադարի իր խախտումները շարունակաբար վերագրում է Հայաստանին: Ակնհայտ է, որ սա ընդամենը պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ, Twitter-ում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում էր արել․ «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»: