Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Ամոյանը կիսաեզրափակչում է


17:03 , 17 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցում են Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվելիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչում հաղթելով ղըրղըզ մրցակցին։

Իսկ Հրաչյա Պողոսյանը զիջեց վրացի ըմբիշին քառորդ եզրափակչում:

Ավելի վաղ 87 կգ կարգում հաղթանակով է մեկնարկել Գևորգ Թադևոսյանը: