Կլոպը ներողություն է խնդրել Գվարդիոլայից


14:23 , 17 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (1:0) տեղի ունեցած միջադեպին։ Մերսիսայդյան ակումբի երկրպագուները մետաղադրամներ էին նետել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վրա։

«Սարսափելի է։  Ես իրոք ցավում եմ և ներողություն եմ խնդրում դրա համար։ Չգիտեի այս իրավիճակի մասին։ Նման բաներ երբեք չպետք է տեղի ունենան: Երբեք»,- խաղից հետո ասել է Կլոպը։

Խաղից հետո «Լիվերպուլը» դատապարտել է երկրպագուների պահվածքը և խոստացել գտնել պատասխանատուներին։